Զինվորներին հրահանգ է իջեցվել ադրբեջանցիներին դիմադրել միայն բահերով և քարերով, նաև՝ ձեռնամարտի բռնվելով. Դեժավյու

57fbbb10-c4fc-11eb-9b72-c5d7ef8ccb6227235509.jpg

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ «Ափշեցուցիչ տեղեկություններ է մեզ փոխանցել մեր աղբյուրը։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով հրահանգ է իջեցվել, Գեղարքունիք և Սյունիք ներխուժած ադրբեջանցիներին դիմադրել միայն բահերով և քարերով, նաև՝ ձեռնամարտի բռնվելով: Նաև պարզվում է, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանին 32 ամյա կրտսեր սերժանտ Խուրշուդյանը հենց նման հանգամանքներում է զոհվել:


Այդ օրը, զինվորներին ուղարկել են հետ վերցնելու կորցրած դիրքերը, բայց չեն տրամադրել զենք: Նրանց հարցին, թե ինչպես է դա հնարավոր, մատնացույց են արել բահերը, ավելին՝ բացատրել են, որ աղմուկաղաղակը, թշնամու մոտ վախի ու խուճապի տպավորություն կստեղծի, կստիպի թշնամուն լքել գրաված դիրքերը: