ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղում վիզները կկտերի․ նոր մանրամասներ պարկերով զոհվածների դիակների մասին

ce082dd0-c4fb-11eb-9b72-c5d7ef8ccb623_2.thumb.png

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նոր մանրամասներ հայտնեց զոհված զինծառայողների մարմինների թեմայից՝ հայտնելով, որ մարմիններից 21-ը այնտեղ տարվել են մայիսի 28-ին, ինչի մասին վկայում է տեսանյութը:


Ղուկասյանը անդրադարձել է նաև այն արձագանքներին, թե ինչու իրենք որևէ բան չեն արել, երբ տեսել են, թե ինչպես են տղաների մարմինները տանում այնտեղ, որտեղ հայտնաբերվել են: Նա հայտարարեց, որ դա իրենք չեն տեսել տեղում, այլ տեսել են տեղում տեղադրված տեսախցիկի ֆիքսած կադրերից՝ հավելելով, եթե իրենք տեսնեին դա, տեղում վիզները կկտրեին: