ՀՐԱՏԱՊ․ ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել․ նախարարի աթոռը գործադիրի նիստին թափուր էր

3b618550-c440-11eb-9b72-c5d7ef8ccb62ղալեչյան.jpg

ԱԳՆ բոլոր փոխնախարարները՝ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը, հրաժարական են տվել և հրաժարվել են մասնակցել կառավարության՝ հունիսի 3-ի նիստին, գրում է Տելեգրամի «Մեդիապորտ» ալիքը՝ տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն ստացել է փոխնախարարների դիմումները:  

Աղբյուրը նաև հայտնում է, որ վաղ առավոտից կառավարությունից փորձել են համոզել փոխնախարարներին հետ վերցնել դիմումներն ու ներկայացուցիչ ուղարկել կառավարության նիստին, սակայն մերժում են ստացել: ԱԳ նախարարության ներկայացուցչի աթոռը դատարկ է:

Մայիսի 31-ին էլ պաշտոնապես հաստատվեց ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանի ազատման լուրը: 

Ըստ աղբյուրի՝ ԱԳՆ-ում «հասունացած բունտի» պատճառը Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ուղիղ կապն է, ինչի արդյունքում ՀՀ վարչապետի ժ/պ-ն հակահայկական բովանդակությամբ փաստաթղթեր ստորագրելու խոստումներ է տալիս՝ կրկնելով ադրբեջանական պրոպագանդայի թեզերը: