ՀՀ քաղաքացիների համար հայ-վրացական սահմանային անցակետերից առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլոն․ ինչպե՞ս պետք է հատել սահմանը

c8824f10-c2be-11eb-9b72-c5d7ef8ccb62l-rm421gc96C.jpg

ՀՀ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Անցակետը բաց է ամեն օր, ժամը՝ 10:00-20:00 ընկած ժամանակահատվածում:

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները։


Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել.

- վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության

կամ

- պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

 
 
Միայն PCR թեստով Վրաստան ժամանած քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն: