Ինչո՞ւ է աներձագ Հրաչը երթևեկում ռուսական համարանիշներով

40f3f910-8554-11eb-8283-819d07c5b723MyCollages-7-30.jpg

Նիկոլ Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակոբյանը փոխել է իր ավտոմեքենայի համարներն ու փակցրել ռուսական պետհամարանիշներ՝ թերևս փորձելով թաքնվել դրանց հետևում, որ հասարակության մեջ այդ մեքենայով երևալիս նրան չճանաչեն: Այս մասին գրում է «Հրապարակը»:

«Նրա բալագույն Honda CR-V -ի վրա մինչև վերջերս փակցված էին 055 HH 11 պատգամավորական համարանիշներ, սակայն պատերազմում իրենց ղեկավարի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, երբ հասարակությունը լարվեց իրենց թիմակիցների դեմ, իմքայլականներից ոմանք սկսեցին փոխել իրենց մեքենաների համարները՝ իբրև թե այդպիսով թաքնվելով հասարակության աչքից:

Նրանցից էին նաև ԱԺ երկու իմ քայլական փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը, որոնք իրենց ծառայողական Toyota Camry-ների պատգամավորական համարները հանել ու տեղը ռուսական համարանիշներ էին տեղադրել: Բայց մամուլը շատ արագ հայտնաբերեց նրանց խորամանկությունն ու դրանից հետո որոշ պատգամավորներ նորից տեղադրեցին իրենց մեքենաների իրական համարները:

Բայց Փաշինյանի աներձագը դեռևս շարունակում է երթևեկել ռուսական պետհամարանիշով: Նրա մեքենան օրերս նկատեցինք ԱԺ տնտեսական մուտքի մոտ կայանած»,-գրում է լրատվամիջոցը: