Նոր լուսանկարում հին նկարից ժպտացող Մարալին չես ճանաչի․ հայ կնոջ անմարդկային օրերը Բաքվի բանտում ավարտվել են, նա տուն է հասել

d79a2460-822b-11eb-9f2a-2fd8b39a736b159250646_3846965468717291_6226739517577316460_o.jpg

Մարալ Նաջարյանն ազատության մեջ է ու Լիբանան է հասել։ Սա թերևս ամենալավ լուրն էր վերջին օրերի։

Ադրբեջանի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը հասել է Լիբանան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լիբանանահայ Հակոբ Հավատյանը եւ լուսանկար է հրապարակել:

«Ազրպէյճանի Կողմէ գերեվարուած լիբանանահայ Մարալ Նաճարեան հասաւ Լիբանան:
Ազրպէյճանական բանակին կողմէ գերեվարուած լիբանանահայ Մարալ Նաճարեան՝ Միջազգային կարմիր խաչին եւ Լիբանանի արտաքին գործոց նախարարութեան հետ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիին հետապնդումներուն եւ հետեւողական աշխատանքին շնորհիւ ազատ արձակուեցաւ եւ արդէն իսկ կը գտնուի Լիբանան։

Երկար ատենէ ի վեր Ազրպէյճանի մէջ գտնուող Մարալ Նաճարեան, որ արցախեան վերջին պատերազմէն օրեր ետք գերի ինկած էր, արդէն իսկ կը գտնուի Լիբանանի իր բնակարանը, ուր շրջապատուած է ՀՅԴ-ի շրջանի պատասխանատու ընկերներուն կողմէ»։

Այսպիսինն էր Մարալը գերությունից առաջ։

Կանանց մեջտեղի տխուր հայացքով կինը ևս Մարալն է։ Հին ու նոր լուսանկարների կինը, կարծես․ նույն մարդը չէ։ Բայց այստեղ կարևորն այն է, որ անկախ կրած տառապանքներից, Մարալը տուն է վերադարձել։

Ռուբեն Մելիքյանը հայտնել է, թե ում շնորհիվ է Մարալն ազատության մեջ։

Այս գործը գլուխ բերելու համար՝ շնորհակալություն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, մի քանի ռուսաստանցի պաշտոնյաների, ինչպես նաև Լիբանանի Կարմիր Խաչին ու ՀՅԴ կառույցին։

Երբ պետությունդ բացարձակ զրո է, նման հարցերը լուծվում են անհատների նախաձեռնողականության ու կապերի շնորհիվ։ Նաիրա Զոհրաբյան ջան, վարձքդ կատար!


ԼՐԱՑՈՒՄ. Շնորհակալություն նաև Իրինա Դանիելյանին։