Հներով հավաքվելո՞ւ են․ ինչ սպասել հին ընկերներից

83ff78e0-80a1-11eb-b0fd-ed8b9edae908daf.jpg

«Իրավունք» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կամաց-կամաց ակնարկում է, որ «Ելքի» վերամիավորման ժամանակն է, քանի որ առջևում արտահերթ խորհր­դարանական ընտրություններ են:

Ավե­լին՝ նա Հանրայինի եթերում բարձրաձայնեց իր ցանկությունը, թե հաջորդ խորհրդարանում իշխող ուժը՝ ՔՊ-ն, ճիշտ կլինի կոալիցիա կազմի «Լուսա­վոր Հայաստանի» հետ:


Այս մասին «Իրավունքը» պարզեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեսակետը: Հատկանշական է այն, որ նա ոչինչ չբացառեց, միայն նշեց հետևյալը. «Դեռ ճիշտ չէ կոալիցի­աների մասին խոսել, անհրաժեշտ է քայլ-քայլ առաջ գնալ ու արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ հա­մաձայնության գալ»»: