«Տագդիգական հաղթանակների» հայրը ԱՄՆ-ում է. Hraparak.am

babc8d20-7a55-11eb-960a-9799dea0451a741668 (1).jpg

Hraparak.am-ը գրում է.

Օրերս լուրեր տարածվեցին, որ պատերազմական օրերին ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ է մեկնել, տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, թե ինչ գործ ունի 44 օր հայ ժողովրդին մոլորության մեջ պահած մարդը ԱՄՆ-ում:

Թերևս այդքան էլ կարևոր չԷ, թե ինչ է անում Արծրուն Հովհաննիսյանը արտերկրում, կարևոր է, որ սիրտ ու հավես ունի այդքանից հետո վոյաժներ անել, խրոխտ նկարվել, կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես ոչ մի երիտասարդ չի մահացել, ոչ մի մարդ գերի չի ընկել:

Երեկվանից համացանցում տարածվում է Արծրունի անհոգ նկարը` սպիտակ կոստյումով ու արձակուրդային սպիտակ գլխարկով: Ստացվում է որ կարելի է սեփական ազգին ստել, մոլորեցնել, հետո գնալ անհոգ ապրել, կարծես դու դրա հետ ոչ մի կապ չունես: