Վալենտինի օրվան ընդառաջ Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսում` առանց ամուսնական մատանու

d3e345c0-6d15-11eb-8ad1-a773822e710a39179580_0_image_a_55_1613068247579.thumb.jpg

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին Վալենտինի օրվան ընդառաջ նկատել են Լոս Անջելեսում, գրում է Daily Mail-ը։

40-ամյա Քարդաշյանը կրել է վառ կարմիր վերնաշապիկ և կաշվե տաբատ։ Գեղեցկուհին իր տեսքն ամբողջացրել է կաշվե երկարաճիտ կոշիկներով և մուգ դիմահարդարմամբ։

Իրապատում շոուի աստղի և ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին պապարացիների աչքից չի վրիպել այն, որ Քիմը չի կրում ամուսնական մատանին։

Այնուհանդերձ, պարբերականը նշում է, որ անցյալ շաբաթ գովազդային ֆոտոսեսիայի լուսանկարներում Քիմը կրել է մատանին։