ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսե՞լ են, որ օդի մեջ դիակները կտոր-կտոր են եղել, թափվել․ չեն տեսել, դրա համար էլ սինու վրա մեր հողը տվի թուրքերին․ Աղավնոյում ինքնասպան կլինի, բայց չի հեռանա

be620100-3331-11eb-88d6-e180744d8059կարինե.jpg

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի 63-ամյա բնակչուհին՝ Կարինե Աղեկյանն իր տունը դատարկել է, ընտանիքին ուղարկել Երեւան, սակայն ինքը չի պատրաստվում լքել գյուղը։

«Իմ կարծիքով՝ գյուղը ժողովրդով է գյուղ։ Եթե մարդիկ գնացին, դառնում է նենց, ոնց որ սինիով դիմավորենք թուրքերին, ոնց որ մեր ղեկավարներն արեցին շատ տարածքների հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է կինը։

Տիկին Կարինեն, որ արդեն 3 պատերազմի է մասնակցել, զենք է պահանջում, որ անհրաժեշտության դեպքում կարողանա պաշտպանել իրեն։

«Եթե պետք լինի, պայթուցիկ էլ կսարքեմ։ Վերջին պահին տունս տեղս կվառեմ, ես էլ՝ մեջը, բայց գերի չեմ ընկնի»,- նշում է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում