18+․ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ հայհոյանքներ կան․ ծեծում են Փաշինյանի հրաժարականը պահանջող կուսակցականներին

421bc640-330d-11eb-88d6-e180744d8059կռիվ.jpg

Վահան Բաբայանն իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ծեծի ենթարկվում իմքայլական պատգամավորի տան մոտ ակցիա անող քաղաքացիները:

 Ավել վաղ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:

Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»: