Լուսաբացին սկվսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը․թիրախում մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել

356b9980-1034-11eb-9700-779a04c3dcb2120910891_802212830614646_93978556715158272_n.jpg

Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Բեգլարյանը։

Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։

Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։

«Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը։