Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

bc9a59a0-0e40-11eb-9700-779a04c3dcb2TppnIXAyAcLpvM3crUPYEsAUTPngVcAq.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՌԴ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով հումանիտար հրադադարի հաստատումը:

Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած սկզբունքների շուրջ:   

Պուտինն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում: