Պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն․ ԿԳՄՍ նախարար

527c8be0-0e3d-11eb-9700-779a04c3dcb2a-391-arayik-dimakov-15989166192279.jpg

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ «Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին:

Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»,-նշել է նա: