Կորոնավիրուսը գրոհում է․ վարակման 614 նոր դեպք մեկ օրում. մահացել է 7 մարդ

86e3bd20-09fd-11eb-a7c5-af8314f2c670td9pm96hrke7HomoppXdlPQfCXkQUime.jpg

Հայաստանում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 614 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55087 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 319791, վերջին մեկ օրում` 3312 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8246 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 391-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 45528 անձ` վերջին մեկ օրում 216 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1010 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 303 է: