Կադրային զտումներ ԱԱԾ-ում․ «դավաճանների» փնտրտուքի հետքերով

cc4ffd00-09ef-11eb-a7c5-af8314f2c670default (4).jpg

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կադրային զտումները շարունակվում են․ երեկ աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը։ Ենթադրվում է, որ սա առնչվում է Փաշինյանի «դավաճանների» փնտրտուքի թեմային։

Լ․ Շահումյանը գեներալի կոչում ստացել էր այս տարվա հունվարին, նրան կոչման ներկայացրել էր վարչապետը։ Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին․ «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքով սահմանված կարգով Ձեր նշած անձն անցել է ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ»։