Պատերազմը վաղը կամ մյուս օրը չի ավարտվելու։ Պետք է սովորել ապրել պատերազմի պայմաններում․ ԱՌԱՎՈՏ

e163dd10-0792-11eb-8452-3b82521fcb66default (2).jpg

«Երբ այս տարվա մարտին պարզվեց, որ Հայաստանը չի կարող խուսափել կորոնավիրուսից, մեզ թվում էր, որ դա կտևի 1-2 շաբաթ, կամ, վաագույն դեպքում, 1-2 ամիս, հետո համավարակը կհաղթահարվի և մենք կվերադառնանք սովորական կյանք»։ Բայց ապրիլին և հատկապես մայիսին պարզ դարձավ, որ համավարակային իրավիճակը Հայաստանում և աշխարհում երկար է տևելու, և դրա վերջն առայժմ չի երևում։ Եվ տեւելու, և դրա վերջն առայժմ չի երևում։ Եվ մեր, ինչպես և աշխարհի բոլոր կառավարությունները, առաջ քաշեցին հետևյալ կարգախոսը՝ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում։ Դա նշանակում է՝ պետք չէ սպասել, որ վաղը կամ մյւուս օրը կորոնավիրուսը կհաղթահարվի, պետք է ապրել ոչ թե այդ սպասումով, այլ առօրյա կյանքով՝ կատարելով ամենօրյա պարտականությունները։

 
Պատերազմի դեպքում դա առավել ևս այդպես է։ Այո՛, մեր տղաները մարտի դաշտում հերոսաբար կռվում են թշնամու դեմ, այո՛, նրանք, ովքեր կրակել գիտեն, կամավոր գնացել են ռազմաճակատ։ Բայց մենք այստեղ թիկունքում նույնպես անելիք ունենք։ Պարզ է, չէ՞, որ օրինակ նույն կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների դերը պատերազմի պայմաններում չի նվազել, հակառակը՝ նրանց առաքելությունն, իմ կարծիքով, ավելի կարևոր է դառնում թե՛ առողջապահական, թե՛ անվտանգային տեսանկյունից։ Կամ՝ պատերազմական պայմանները չեն նշանակում, որ ուսուցիչները պետք է ավելի վատ դասավանդեն, իսկ աշակերտներն՝ ավելի վատ սովորեն։ Մեզ թե՛ այսօր, թե՛ վաղը կրթված և հայրենասեր քաղաքացիներ, զինվորներ են պետք։

Պարզ է, որ բոլորս սորտատրոփ լուրերի ենք սպասում ռազմաճակատից, հասկանալի է, որ բոլորիս ուշքն ու միտքն այնտեղ է, բայց դա անգործության, պարտականությունների մեջ թերանալու արդարացում չէ։

 
Պատերազմը վաղը կամ մյուս օրը չի ավարտվելու։ Պետք է սովորել ապրել պատերազմի պայմաններում»։