Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինայի առավոտը` Ստեփանակերտում

36adb4f0-0548-11eb-b7cb-3fb18c332f87120636080_3345005502243618_3853215666781113551_n - Copy.jpg

Wargonzo բլոգի հեղինակ, ռուս հայտնի բլոգեր Սիմյոն Պեգովն առավոտյան հրապարակել է ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինայի լուսանկարը` Ստեփանակերտից: 

Հիշեցնենք, ոչ Յուլյա Չիչերինան, որն երեկ Արցախ է հասել, կիթառի նվագակցությամբ ապաստարանում իր մի քանի երգ է կատարել զինվորների համար։

Տեսանյութը հրապարակվել է Telegram-յան «WarGonzo» ալիքում, որի հեղինակը Սեմյոն Պեգովն է։

«Սա մեր հողն է, եւ մենք կանգուն ենք»,- ապաստարանում երգում է Յուլյան եւ խոսում է արտասովոր համերգից առաջ ծիածանի մասին։