Այսօր խոցվել է հակառակորդի ևս մեկ մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում

55d39ed0-03b8-11eb-8c54-f3e434249261image_750x_5f7584793c417.jpg

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը քիչ առաջ հայտնեց, որ հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են: