Խոցված ԱԹՍ-ը՝ Ասկերանի բնակելի թաղամասում. ՖՈՏՈ

998b8180-03b6-11eb-8c54-f3e434249261default (38).jpg

Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է լուսանկար՝ Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկից, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։

«ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարեւանությամբ։ Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը»,- ասվում է Արցախի Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։