Ադրբեջանցիների բոլոր դիակների գրպաններում ներարկիչներ են եղել․ Արցախը ռազմական հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում

146a3670-03ae-11eb-8c54-f3e434249261Capture-300.jpg

Ադրբեջանցի զինվորների դիակների գրպանում ներարկիչներ են եղել, առանց բացառության։

Ադրբեջանը պատերազմի է ուղարկում զինվորներին արդեն թմրեցված։ Սա ռազմական հանցագործություն է։

Այս մասին հաղորդել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Նա հատուկ այս հանգամանքի վրա է սևեռել միջազգային հանրության ուշադրությունը։ Հայկական հետախուզության ևս մեկ դրվագ է բացահայտվել։

Ըստ հետախուզական տվյալների, հիմնականում ազգային փոքրամասություններին են բերում առաջնագիծ, 140 լեզգի զինվոր է զոհվել, թալիշներ կան, սա լուրջ դժգոություն է առաջացրել տվյալ ազգիներկայացուցիչների շրջանում և առաջիկայում այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային ականատես կլինենք։

Ադրբեջանը այս գործողություններն օգտագործում է նաև իր երկրի տարածքում էթնիկ զտումների համար, հայտարարել է Պողոսյանը։

Անցած գիշեր հիմնականում հարաբերական անդորր է եղել։ Օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է։ 

Իրավիճակը վերահսկվում է։ Արժանի ու համաչափ պատասխան կստանան։