Ի՞նչ սպասել․ 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարները քննարկում են վիճակը. «Հրապարակ»

c4f424b0-039f-11eb-8c54-f3e434249261default (2).jpg

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։

Արցախ է մեկնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այստեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ կրտսեր որդու հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի եւ ուրիշների հետ։

90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը, փորձում  գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում, եւ ով ինչով ու ինչպես կարող է օգտակար լինել հաղթանակի գործին»: