Շուշաննա Թովմասյանը բալիկի ծննդին ընդառաջ մեկնել է ԱՄՆ

373a26a0-ffdb-11ea-9f55-e11f89e0d94aFotoram.io (54).jpg

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն առաջնեկի ծննդին ընդառաջ մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Դերասանուհին ԱՄՆ-ից լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և մակագրել. «Բացահայտելով Ամերիկան՝ նոր ճանապարհի վրա»:

Ինչպես հայ հայտնիներից շատերը, Շուշաննան և ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, ևս նախընտրել են, որ իրենց երեխան լույս աշխարհ գա Միացյալ Նահանգներում:

Նշենք, որ Շուշաննան և Վահեն ամուսնացել են 2018 թվականին: Ամիսներ առաջ  Tert.am Life-ն առաջինն իր ընթերցողներին հայտնեց, որ զույգի ընտանիքում համալրում է սպասվում: