50 000լ ծավալով գինին թափվել է ցիստերնից՝ հեղեղելով գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

d62fbfd0-ffd2-11ea-9f55-e11f89e0d94a2547955.thumb.jpg

Իսպանական Վիլյամալեա քաղաքի գինու գործարանում 50 հազար լիտր ծավալով ցիստերնը մի քանի վայրկյանում դադարկվել է. կարմիր գինին ցիստերնից թափվել է՝ հեղեղելով գործարանը:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, մետաղական տարան, որում գտնվել է 50 հազար լիտր գինին, վնասվել է, ինչի հետևանքով էլ խմիչքը թափվել է:

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: