Ով է՞ Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցը

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատմել է, որ մենամարտ կանցկացնի ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ:

«Պանդեմիայի պատճառով ստիպված էի սպասել հաջորդ մենամարտիս: Բռնցքամարտի մենամարտ կանցկացնեմ Մենի Պակյաոյի հետ: Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդիպել մեր օրերի 2 մեծագույն բռնցքամարտիկների հետ, որոնք վախում են կռվից»,- թվիթերյան էջում գրել է իռլանդացի մարտիկը:

Հիշեցնենք, որ ամռանը Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Նա արդեն սկսել է մարզվել բռնցքամարտի ռինգում: