Ինչու՞ է նույն մարդը տարբեր լաբորատորիաներում կորոնավիրուսի ախտորոշման թեստի տարբեր արդյունքներ ստանում

eb29c4a0-ff49-11ea-9f55-e11f89e0d94acoronavirus_lab_study_ut_eg_tt_07.thumb.jpg

Հայաստանի դպրոցների որոշ ուսուցիչներ, դրական արդյունք ստանալով հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքում, կրկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ են հանձնել մասնավոր լաբորատորիաներում, եւ դրանցից մի քանիսիս արդյունքները բացասական են եղել:

Ինչպես նշեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծական հիվանդությունների համաճարակաբանության բաժանմունքի վարիչ Լուսինե Պարոնյանը, եթե անգամ կորոնավիրուսի մի թեստի արդյունքը դրական է, իսկ մյուսները` բացասական, դա նշանակում է, որ հիվանդը, այնուամենայնիվ, կորոնավիրուս ունի, անգամ եթե իրենց լավ է զգում է եւ ախտանիշներ չունի:

Մասնագետի խոսքով` կեղծ բացասական արդյունքների խնդիրն այսօր առկա է ամբողջ աշխարհում. Սխալմամբ բացասական արդյունք կարելի է ստանալ, եթե կենսաբանական նյութի նմուշն անալիզի համար սխալ վերցնել: Հնարավոր է նաեւ կեղծ բացասական արդյունք ստանալ, եթե հիվանդը թեստից առաջ ինչ-որ բան է կերել կամ խմել:

Կեղծ դրական արդյունքը չի կարող լինել, քանի որ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով կատարվող թեստը կենսաբանական նյութի մեջ վիրուսի ԴՆԹ է փնտրում:

«Եթե անալիզներից որեւէ մեկը դրական արդյունք է ցույց տվել, դա նշանակում է, որ անձը 100 տոկոսով կորոնավիրուս ունի»,- ասաց մասնագետը:

Ըստ նրա` կորոնավիրուսի աշտորոշման երկրորդ բացասական թեստը, եթե առաջին թեստի արդյունքը դրական էր, չի կարող հիմք հանդիսանալ ինքնամեկուսացումից հրաժարվելու համար:

Մասնագետը խորհուրդ տվեց այն մարդկանց, ովքեր կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունք են ստացել, գումար չծախսել երկրորդ թեստի վրա, քանի որ մի դրական արդյունքն արդեն հիմք է հանդիսանում 14 օր ինքնամեկուսացման համար:

NEWS.am Medicine