Խունդկարյանը սահմանդրական իրավունքի մասնագետ չի, Հրայր Թովմասյանն էլ չի հանձնվի. Տեսանյութ

ՍԴ նախագահի ընտրության նիստից հետո, որի ընթացքում այդպես էլ քվեարկություն չի եղել, Հրայր Թովմասյանը դուրս է եղել ու պատասխանել լրագրողների հարցերին: 

«Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել մինչև Հայաստանում սահմանադրականությունը վերականգնվի։ Չեմ կարող ասել, թե երբ կհասնեմ հաջողության և որ օրը կլինի դա»,- ասել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նա իր թեկնածությունն այդպես էլ չի առաջադրել, ինչպես ենթադրվում էր, 

Հրայր Թովմասյանն ասել է, որ Երանդ Խունդկարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեն։ «Հանկարծ ձեր մտքով չանցնի, որ Խունդկարյանի հետ լարված հարաբերություններ են։ Ես իրավապաշտպաններին չեմ արձագանքում»,- ասել է Թովմասյանը և շարունակել. «Պարոն Խունդկարյանը սահմանդրական իրավունքի մասնագետ չի. մենք այդ ոլորտում քննարկումներ չենք ունեցել։ Որպես իրավաբան նաև վաստակավոր է։ Ինձ համար կարևոր է սահմանադրական իրավունքի ոլորտը»։