Lada-ի վարորդը նախ բախվել է КамАЗ-ին, ապա մխրճվել ցեմենտ տեղափոխող Scania բեռնատարի մեջ. կան վիրավորներ

5d8277e0-fe7d-11ea-9f55-e11f89e0d94aFotoram.io (89).jpg

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են ВАЗ 21099, КамАЗ և ցեմենտ տեղափոխող Scania մակնիշի ավտոմեքենաները:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տեղում են բժիշկներն ու իրավապահները: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ВАЗ 21099-ը մեծ արագությամբ նախ բախվել է КамАЗ-ին, այնուհետև մխրճվել է ցեմենտավոզի մեջ: