Կա կառավարության որոշում, որը թույլ է տալիս քո ապօրինի շինությունն օրինականացնես. ինչ նկատի ունի Հայկ Մարությանը

deb2ccf0-fe75-11ea-8f31-cdc2f952fbbeFotoram.io (88).jpg

Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ շատ երկար տարիներ այստեղ ապօրինի շինություններ են կառուցված եղել եւ միայն պարոն Սամվել Ալեքսանյանի կառուցածը չէ, այլ հազարավոր ապօրինի շինություններ ունենք Երեւանում: 

«Ունենք կառավարության որոշում, որը թույլ է տալիս քո ապօրինի շինությունն օրինականացնես:

Այդ որոշումը պատուհաս է դարձել մեր քաղաքի համար: Այսինքն մարդը գիտի, որ ապօրինի շինություն կատռուցի, հետո կարող է դիմել եւ օևրինականացնել իր շինությունը: Մենք արդեն 2019-ի փետրվարին դիմել ենք կառավարությանը, նախագիծ ենք պատրաստել, որ կառավարության այդ որոշման մեջ փոփոխություն լինի, որ գոնե համայնքային եւ պետական հողերի վրա, անկախ ամեն ինչից, ոչ ոք իրավունք չունենա ինքնակապ, ապօրինի շինությունն օրինականցնելու:

Ցավոք սրտի, պրոցեսը երկարել է, որովհետեւ տարբեր գերատեսչություններտարբեր կարծիքներ են տալիս, եւ մեր այս նախագիծն անընդհատ շրջանառության մեջ է, բայց ոնց որ թե, ի ուրախություն մեզ, այս ամենը հասնում է իր դրական ավարտին»,-ասել է քաղաքապետը:

Քաղաքապետն ավելացրել է, որ համայնքային եւ պետական հողի վրա կառուցված ապօրինի շինությունը չենք օրինականացնելու: