Մի ամբողջ օր Արթուր Գևորգյանի ԱՄՆ-ի տանը ինչ է փնտրել Գլենդեյլի ոստիկանությունը

ea795180-fe66-11ea-8f31-cdc2f952fbbeFotoram.io (83).jpg

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան` Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է:

ArmDaily.am -ի ԱՄՆ-ում գտնվող աղբյուրը ուշագրավ մանրամասներ է հայտնել ձերբակալությունից։ Ըստ մեր աղբյուրի Արթուր Գևորգյանը FBI-ի կողմից ձերբակալվել է երեք օր առաջ, իսկ երեկ ողջ օրը Գևորգյանի ԱՄՆ-ում գտնվող տանը մինչև երեկոյան ժամը յոթը Գլենդեյլի ոստիկանությունն է եղել: Դրսում էլ բազմաթիվ մեքենաներ են հավաքված եղել՝ Գևորգյանի հայ ընկերների:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։