COVID-19-ը կարող է վերածվել գրիպի և կորոնավիրուսի մահացու կրկնակի համավարակի

4f8d1720-fe65-11ea-8f31-cdc2f952fbbeMHM0136531-1.jpg

«Ակնհայտ է, որ այս ճգնաժամն անցյալում չէ: Մենք գտնվում ենք որոշիչ փուլում»,- ասել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը:

ԵՄ առողջապահության պաշտոնյաները նախազգուշացրել են, որ Եվրոպայում COVID-19-ով վարակման դեպքերի աճը կարող է գրիպի եւ կորոնավիրուսի մահացու կրկնակի համավարակի  վերածվել: Եվրոպացիներին եւ նրանց կառավարություններին հորդորել են զգոն լինել, հաղորդում է Reuters-ը:

Ստելլա Կիրիակիդեսը` նախազգուշացնելով պոտենցիալ մահացու «COVID-19-ի եւ գրիպի կրկնակի համավարակի» ռիսկի մասին, հորդորել է կառավարություններին խրախուսել մարդկանց սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութեր ձեռք բերել եւ հետեւել նոր կորոնավիրուսի փոխանցումը նվազեցնելու սոցիալական հեռավորության միջոցներին:

Մասնագետները նաև տեղեկացրել են, որ օգոստոսից COVID-19-ով վարակման դեպքերի տագնապալի աճ է գրանցվել, ընդ որում, որոշ երկրներում արդեն ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան մարտին: Համավարակը դեռ ավարտված չէ: