ՍԴ նախագահի երկու թեկնածու կա. ո՞վ է ինքնաառաջադրվածը. Տեսանյութ

Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս պահին արդեն անցել են թեկնածուների քննարկմանը: ՍԴ նախագահի 2 թեկնածու է առաջադրվել, որից մեկին առաջադրել են, իսկ մյուսը ինքնաառաջադրվել է: 

Դատավորը չի նշել, թե ովքեր են թեկնածուները, հարցին՝ ճի՞շտ է, որ Երվանդ Խունդկարյանը ինքնաառաջադրվել է, իսկ Արման Դիլանյանին առաջադրել են, նա պատասխանել է՝ մասամբ է ճիշտ:

Ըստ Արևիկ Պետրոսյանի` եթե իրեն առաջադրեն թեկնածու, նա ինքնաբացարկ կհայտնի։ 

Նա չի բացառել, որ այսօր նաև քվեարկություն կլինի: