Վլադիմիր Գասպարյանի փեսան ԱՄՆ-ում ձերբակալվել է

0a3cbe50-fe60-11ea-8f31-cdc2f952fbbeFotoram.io (82).jpg

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է Արթուր Գևորգյանը:

ՀՀ դատախազությանը պաշտոնապես տեղեկացվել է առ այն, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։

Անկախ այդ հանգամանքից, ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար.

«Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանավորումը և հայտարարվել հետախուզում: