ԼՀԿ-ի պահանջի մասին` նախարարն ասաց, թե երբ հրաժարական կտա. Տեսանյութ

ԿԳՄՍ Նախարար Արայիկ Հարությունյանին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի լրագրողը հարց ուղղեց, կապված այսօր ԼՀԿ-ի կողմից նրա հրաժարականը պահանջելու հետ: Դա պահանջում են նաև բողոքի ակցիաների մասնակիցները, այդ թվում ուսանողներ: 

Նախարարն ասաց, որ Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարականի հարց քննարկել: 

-Եթե լինեն հիմքեր, առաջինը ես վայր կդնեի մանդատը: Բողոքը կապված է այն բարեփոխումների հետ, որոնք կատարվում են ոլորտում: Դրանց արդյունքում ունենալու ենք քննադատող, վերլուծող սերունդ, որը երբևէ այդ շրջանակներին չի սատարելու, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող շրջանակները զրկվելու են մեր հասարակության ուշադրությունից: Բոլոր այն դեպքերում, երբ կա օրակարգ, ես հանդիպում եմ, քննարկում: Ծայրահեղ պահանջներ դնող խմբերի հետ անիմաստ եմ գտնում հանդիպել, դա իմ օրկարգի հարցը չէ, իմ օրակարգի հարցը ոլորտում նորություններ բերելն  է և դրանով զբաղվելը,- ասաց նախարարը: 

Որպես օրինակ նախարարը հիշեց ուսանողների ընդունելության հետ կապված խնդրները, ամեն օր հանդիպել է 10 ուսանողների հետ, մանրամասն քննարկել: Ինչ վերաբերում է մյուս ուսանողներին, որոնք միացել են հրաժարականը պահանջող խմբերին, չի ցանկանում հանդիպել: Ըստ նրա` պարոն Թամրազյանը հանդիպել է այդ ուսանողների հետ, երբ ծնողներին բացատրել են, թե ինչ հնարավորություններ կան, այդ բողոքող ուսանողների շրջանակը նոսրացել է: