Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում. Արայիկ Հարությունյանը` Ջուլֆալակյանի հետ կոնֆլիկտի մասին. Տեսանյութ

Մամուլի ասուլիսի ընթացքում հարց ուղղվեց նախարար Արայիկ Հարությունյանին` Ձեր կատարած աշխատանքները քննադատում են թիմակիցները, քննադատում է ընդդիմությունը, Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ վայր է դնում մանդատը:

Հիշեցնենք Արսեն Ջուլֆալակյանն ասել էր, որ մանդատը վայր դնելու հիմնապատճառ են հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը:քանի որ ձեր վարած քաղաքականությունը ոլորտում:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ ընդհանրական հարցերի չի պատասխանում: Նա ասաց` քանի որ մանդատի վայր դնելու գործընթացը չի ավարտվել, զերծ կմնա մեկնաբանել դա: 

-Անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում, նա կարող էր այդ հարցերը բարձրացներ և հնարավոր է, որ կոնկրետ քննարկումներում շտկումներ անեինք, մենք նման քննարկումներ չենք ունեցել, էդ հարցերը չեն բարձրացվել նաև խմբակցության հետ քննարկմանը այդ հարցերը չեն հնչել: Երբ որ լիներ նման քննարկում, լիներ կոնկրետացում անպայման այդ հարցադրումներին կլինեին կոնկրետ պատասխաններ,- ասաց նախարարը:  

Նա Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու օդում կախված լուերին չի պատասխանում, եթե լինեին կոնկրետ քննարկումներ, կպատասխաներ:

Ընդդիմության քննադատություններին ևս ԿԳՄՍ նախարարը չպատասխանեց: