Միխայիլ Բոյարսկին ուշագնաց է եղել պատվաստման ժամանակ. Տեսանյութ

6dd249f0-f76f-11ea-ad94-5568191cafb8բոյարսկի.jpg

ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին ուշագնաց է եղել քաղաքային պոլիկլինիկայի աշխատասենյակում, հայտնում է "ՌԻԱ Նովոստի" - ն:

70-ամյա դերասանը պոլիկլինիկա է եկել գրիպի դեմ պատվաստման։ Նա մտել է աշխատասենյակ, սակայն արդեն հինգ րոպե անց իրեն վատ է զգացել, եւ Բոյարսկու համար բժիշկ են կանչել։ Օգնության է եկել պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Օլգա Իվանովան:

"Ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք", - պատմել է նա արդեն մի քանի րոպե անց:

Պատվաստումից առաջ զննության ժամանակ թերապեւտը ճնշում է գործադրել ավշային հանգույցների վրա, եւ Բոյարսկու մոտ ճնշման անկում է տեղի ունեցել: Նա ընկել է աթոռին եւ հարվածել գլուխը պատին: Այժմ նրա առողջությանը վտանգ չի սպառնում։