Ոոբերտ Քոչարյանի տունն ու 235 մլն դրամը կմնան կալանքի տակ. ինչպես է ձեռք բերել այդ ունեցվածքը

74916b30-f76b-11ea-ad94-5568191cafb892.thumb.jpg

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։

Դատարանի որոշմամբ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։ Քոչարյանի պաշտպանական խմբից հայտնում են, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին, փաստաբանների պնդմամբ, գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, և այլ օրինական աղբյուրներից: