Մեկուսացման գործընթացի մասին «օդում կախված լուրերը» պարզաբանում է ՀՀ ԱՆ

40ef17b0-f765-11ea-ad94-5568191cafb893245930_219153309339664_6692506014442323968_n.jpeg

ՀՀ ԱՆ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է. ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կամակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի):

Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության: