«Մենք բոլորս Նիկոլ ենք». ինչ փոխվեց որոշ լրատվամիջոցների կյանքում` 10-ը տարի անց

fa5cb710-f761-11ea-ad94-5568191cafb87ab90ca4c8b0dac565baa113dec625a6.jpg

2010 թվականին՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում հայտնի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ բողոքի ակցիա իրականացրեցին Հանրապետության հրապարակում:

Գրում է Shamshyan.com-ը: Բոլորը կրում էին Ն.Փաշինյանի մեծադիր լուսանկարը ու բացականչում՝ «Մենք բոլորս Նիկոլ ենք»: 10 տարի անց նույն հայտնի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա աշխատանքը գնահատելով ոչ բավարար՝ հայտարարելով, որ նա ավտորիտար ռեժիմ է ստեղծում Հայաստանում: