«Արքայադուստր Չիկագո». Քիմ Քարդաշյանը հրապարակել է դստեր լուսանկարը. ՖՈՏՈ

ced5b0e0-f740-11ea-ad94-5568191cafb8rs_1024x759_190826082833_1024_kim_kids_emd_082619.thumb.jpg

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին հրապարակել է դստեր՝ Չիկագոյի՝ փոքրիկ արքայադստեր կերպարով լուսանկարը, գրում է Daily Mail-ը։

39-ամյա աստղն Instagram-ում հրապարակել է երկամյա Չիկագոյի լուսանկարը, որտեղ փոքրիկը երկար վարդագույն զգեստ է կրում։

Լուսանկարում ժպտադեմ Չիկագոյի վարսերը հարդարված են աֆրիկյան ժողովուրդներին բնորոշ սանրվածքով, իսկ վարդագույն զգեստի կրծքավանդակի հատվածը զարդարված է ծաղիկներով։

«Արքայադուստր Չիկագո»,-լուսանկարին կից գրել է աստղը։

Աղբյուր որը նկատում է, Քիմ Քարդաշյանը Keeping Up with the Kardashians իրապատում շոուի նկարահանումների դադարից հետո պատրաստվում է ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։

Օրեր առաջ ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել էր, որ շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին։

Նա երկրպագուներին շնորհակալություն էր հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։

«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես առհավետ պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- գրել էր աստղը: