ՍԴ-ն ունի երեք նոր դատավոր. երեքն էլ ընտրվեցին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 15-ին փակ գաղտնի քվեարկությամբ ՍԴ դատավորի երեք թեկնածուներին էլ ընտրեց ՍԴ դատավորներ:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:

Ըստ այդմ, Երվանդ Խունդկարյանը  ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայներ եւ ընտրվել ՍԴ դատավոր:

Արթուր Վաղարշյանը ստացել է 86, 1 դեմ ձայներով ընտրվել է ՍԴ դատավոր:

Էդգար Շաթիրյանը ստացել է 85 կողմ, 3 դեմ ձայներով ընտրվել է Սդ դատավոր:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր ստանալ ԱԺ պատգամավորների 3/5-ի ձայները:

Սահմանադրական դատարանում 3 տեղ թափուր էր մնացել սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ 12 տարուց ավելի ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարածների լիազորությունները դադարեցվեցին:

ՍԴ կազմը համալրելուց հետո ՍԴ-ն կընտրի նաեւ ՍԴ նախագահ: