150 նոր դեպք, 248 ապաքինված. հաստատված դեպքերի թիվը հասավ 46119-ի

55820560-f720-11ea-ad94-5568191cafb8կորոնավիրուս.jpg

Հայաստանում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 150 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 243704, վերջին մեկ օրում` 2761 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2975 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 100-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 41941 անձ` վերջին մեկ օրում 248 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 920 է: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է: