Ընտանիքի անդամներ, խնամակալներ. Աննա Նազդալյանը` ՌԴ մեկնելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների մասին

dda10c40-ed05-11ea-bb57-e5925603733aFotoram.io - 2020-09-02T141735.870.jpg

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ ՌԴ մեկնելու իրավունք ունեցող Հհ քաղաքացիներին:  

«Ցանկանում եմ հղում կատարել Ռուսաստանի կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ:

Դրանք են՝ ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները, անձը հաստատող փաստաթղթերի և հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում: Բուժման նպատակով ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները ևս կարող են մեկնել Ռուսաստանում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև Ռուսաստան մշտական կացության կարգավիճակ իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները»,- ասաց Նաղդալյանը: