Արարատում էքնահողի արարողությունից հետո 15 մարդ հիվանդանոցում է հայտնվել

86c80720-db3f-11ea-b3bd-d7b6e8ab58a7117318401_352335422432596_4016972372351874727_n.jpg

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած այգալացի (Էքնահող) արարողության ժամանակ դեռևս չպարզված սննդամթերք օգտագործելու հետևանքով մի խումբ քաղաքացիներ «սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:

 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Վեդիի հիվանդանոց են տեղափոխվել Նոյակերտ գյուղի բնակիչներ, 57-ամյա Սարգիս Ղ.-ն, 52-ամյա Հերիքնազ Բ.-ն, Վեդի քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վոլոդա Վ.-ն, 18-ամյա Լուսինե Վ.-ն, 42-ամյա Աննա Հ.-ն, իսկ «սուր սննդային թունավորում գաստրոէնտրոկոլիտ ջրազրկում» ախտորոշմամբ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչներ, 34-ամյա Սերյոժա Հ.-ն, 42-ամյա Արգամ Ք.-ն, 12-ամյա Վարդան Ք.-ն, 36-ամյա Կարինե Ք.-ն, 14-ամյա Հռիփսիմե Ք.-ն, 28-ամյա Լուսինե Մ.-ն, Նոյակերտ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հերմինե Մ.-ն, 58-ամյա Լալա Մ.-ն, Արարատ քաղաքի բնակիչ, 3-ամյա Արեգնազ Մ.-ն և Ոսկետափ գյուղի բնակիչ, 40-ամյա Տաթևիկ Պ.-ն:


Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Ս. Հայրապետյանի տանը՝ էքնահողի արարողությանը մասնակցելու ժամանակ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: