Վարչապետը հրաժարական տվեց, որ կանգնի ժողովրդի կողքին․ Բեյրութի պայթյունի նոր արձագանքները

1131e7c0-db3e-11ea-b3bd-d7b6e8ab58a7117334591_2698886537047314_4652096636576532095_n.jpg

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրաժարական տվեց, կառավարությունն էլ՝ նրա հետ։

Նա հայտնեց իր որոշման մասին մայրաքաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից մոտ մեկ շաբաթ անց:


«Ալ-Ջազիրան» հայտնում է, որ վարչապետը դիմել է ժողովրդին ու ասել, որ կոռուպցիան Լիբանանում ավելի շատ է, քան պետությունը, ուստի ինքը հետ քայլ է անում, որ կարողանա կանգնել ժողովրդի կողքին և նրանց հետ հավասար պայքարել փոփոխության համար:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 200 մարդ է մահացել, ավելի քան 6000-ը վիրավորվել են: Ավելի քան 300 000 մարդ մնացել է առանց տանիքի:

Պայթյունի համար բացատրություն պահանջող լիբանանցիները բողոքի ցույցեր են իրականացնում ուրբաթ օրվանից ի վեր: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 700 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել: