Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձան արձակուրդից․ ի՞նչ է նրանց սպասվում

b4068120-db3b-11ea-b3bd-d7b6e8ab58a70ed1284812fd5a4d8ffef3d3325895ba_XL.jpg

NEWS.am–ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել են արձակուրդից և օգոստոսի 7–ին ներկայացել աշխատանքի։

Հրայր Թովմասյանի արձակուրդի ժամկետն է լրացել, իսկ Արևիկ Պետրոսյանն ընդհատել է արձակուրդը և հետ վերադարձել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը հուլիսի 23–ին կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին արձակուրդից հետ կանչելու վերաբերյալ:

Ավելի ուշ՝ օգոստոսի 3–ին, Արևիկ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել էր, որ փոստով կամ որևէ այլ եղանակով չի ստացել իրեն ամենամյա արձակուրդից հետ կանչելու կարգադրությունը։ Իսկ օգոստոսի 5–ին Հրայր Թովմասյանն էլ «Հետք»-ին էր հայտնել, որ չի ստացել Աշոտ Խաչատրյանի կարգադրությունը։

Նշենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Նման պայմաններում Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։

Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը՝ ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել, իսկ ՍԴ նախագահի կարգադրությունը չկատարելը կարող է համարվել Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախատում և Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ։

Ավելին՝ աղբյուրում