Երևանում դանակահարել են հորն ու նրա երկու որդիներին․կա ձերբակալված

b5b781f0-db3a-11ea-b3bd-d7b6e8ab58a719552517accoltellamento.jpg

Shamshyan.com -ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» բկ-ից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են՝ Եղիշե Թադեւոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կարո Հարությունյանը, 30-ամյա Գարիկ Հարությունյանը եւ 28-ամյա Էրիկ Հարությունյանը:

Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված անձանց եւ Եղիշե Թադեւոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հրաչյա Պետրոսյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ. Գ. Է. Հարությունյաններին:

Հ. Պետրոսյանը ձերբակալվել է:

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադեւոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. եւ Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են: