Երկու տարվա ընթացքում փոխում ենք 520 վերելակ. Հայկ Մարության. ՖՈՏՈ

55805100-db2f-11ea-b3bd-d7b6e8ab58a7117640262_629822124328093_4827772446682653490_o.jpg

Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերեկալների փոխարինման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշել, որ մինչեւ 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երեւանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել՝ մինչեւ խնդիրը վերջնականապես լուծվի:

Բոլոր նոր վերելակները, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով:
Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաեւ զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն: