Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. երկնքում 5կմ երկարությամբ մոխրի սյուն է գոյացել. ՖՈՏՈ

fd5ff630-db2c-11ea-b3bd-d7b6e8ab58a7image_750x_5f315224eb4d4.jpg

Ինդոնեզիայում երկուշաբթի առավոտյան հրաբուխ է ժայթքել` ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ մոխրի սյուն ձևավորելով երկնքում. այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ժայթքել է Սումատրա կղզու Սինաբունգ հրաբուխը․  շաբաթ օրվանից հետո սա արդեն 2-րդ ժայթքումն է։

Հայտնի է, որ տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին զգուշացրել են լավայի հնարավոր հոսքի մասին և կոչ արել խառնարանից առնվազն 3կմ հեռավորության վրա գտնվել։