Անտոնիո Բանդերասը վարակվել է կորոնավիրուսով

f14bf310-db29-11ea-b3bd-d7b6e8ab58a7timthumb (4).jpg

Իսպանացի դերասան Անտոնիո Բանդերասը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով և գտնվում է կարանտինում:

«Այսօր՝ օգոստոսի 10-ին, ես կցանկանայի հրապարակավ հայտարարել, որ կարանտինում գտնվելու ընթացքում ես պետք է նշեմ 60-ամյակս, քանի որ COVID-19- ի թեստս դրական է», - գրել է Բանդերասը ֆեյսբուքյան իր էջում:

Նա ավելացրել է, որ իրեն «համեմատաբար լավ» է զգում, միայն «սովորականից մի փոքր ավելի հոգնած է»: Բանդերասը հույս ունի, որ հնարավորինս արագ կվերականգնվի՝ հետևելով բժշկական ցուցումներին: 

Դերասանի խոսքով՝ ինքը մտադիր է օգտվել այս դադարից՝ «կարդալու, գրելու, հանգստանալու և պլաններ կազմելու համար»։ 

Բանդերասը Իսպանիայի ամենահայտնի դերասաններից մեկն է։ Նա բազմաթիվ մրցանակների է արժանացել կինեմատոգրաֆիայի ոլորտում: